
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի տարբեր անկյուններում անտառային հրդեհներ են: Արդեն տևական ժամանակ է՝ դրանք չի հաջողվում ամբողջությամբ տեղայնացնել Թուրքիայում: Չանաքկալեում կրակն ահագնացել է ուժեղ քամու պատճառով, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են, մի քանի տասնյակ մարդ տուժել է։ Մի շարք օդանավակայաններ չեն գործում, Դարդանելի նեղուցը և որոշ ճանապարհներ փակվել են:
Ֆրանսիայի հարավում էլ օգոստոսի 5-ից մոլեգնող հրդեհների հետևանքով հայտնի է մեկ զոհի և շուրջ 20 վիրավորի մասին, նրանց թվում են հրշեջներ և քաղաքացիական անձինք, բնակելի տներ են վնասվել: Երկրի իշխանությունը նշում է, որ ստեղծված իրավիճակը կլիմայի փոփոխության հետևանքն է։
Պորտուգալիայի հյուսիսարևելյան տարածքներում կրակի մարման աշխատանքներին շուրջ 700 հրշեջ է ներգրավվել: Հայտնի է, որ այս տարի Պորտուգալիայում այրվել է մոտ 52000 հեկտար տարածք:
Հրդեհներ են նաև Ալբանիայում, Մոնտենեգրոյում և Իսպանիայում, այդ թվում՝ Մադրիդի մոտակայքում, հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Գիտնականները նշում են, որ տաք և չոր եղանակի ու ուժեղ քամիների պատճառով անտառային հրդեհների տարածման բարձր ռիսկ կա։