
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում հայտնել է, որ Էդգար Ղազարյանի դեմ իր հայցը բավարարվել է:
Նա ներկայացրել է վճռի բովանդակությունը:
1. Պարտավորեցնել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 06․09․2023թ․ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում հրապարակված տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև․
տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայնքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Հերքում։ Ես՝ Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «06․09․2023 թ․-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում Ալեն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և ես զրպարտել եմ պարոն Սիմոնյանին»։
2. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի որպես դատական ծախս բռնագանձել բավարարված հայցապահանջին համամասնորեն 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար և 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։