
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվեց «18th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2025» շախմատի միջազգային փառատոնը:
Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է բոլոր հայ մրցանակակիրներին.
Ա խմբում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Մենուա Հակոբյանը նույնպես վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հակոբ Հակոբյանը 6 միավորով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:
Բ խմբում Միքայել Հովհաննիսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Ալբերտ Աղազարյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 1900 վարկանիշ ունեցողների պայքարում:
Մամիկոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 60+ տարեկան վետերանների պայքարում:
Գ խմբում Արթուր Վարդևանյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Համլետ Հարությունյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:
Ե խմբում Վահան Աբգարյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Աննա Գևորգյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը կանանց պայքարում:
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել Հայկ Աղայանը:
Մրցաշարի շրջանակներում անցկացվել են նաև երկու կայծակնային շախմատի մրցաշարեր:
Առաջին մրցաշարում հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:
Ռուբեն Իշխանյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում:
Երկրորդ մրցաշարում միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: