Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետության համար խաղաղությունը Կովկասում ստրատեգիական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակացություններին: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«ԻԻՀ դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և կարծում ենք՝ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ»,- ասաց Իրանի նախագահը:

77