Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Oգոստոսի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նալբանդյան փողոցի 37/51 հասցեում ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են պարեկները և նկատել 5 կանանց, ովքեր վիճաբանելիս են եղել միմյանց հետ և հայհոյելիս։  

Կայքի տեղեկություններով պարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա  Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ  Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ , որի ժամանակ փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմիյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։

Վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

270