Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գրել է.
Նորից կիսվում եմ գրեթե 1 տարի առաջ արած իմ գրառումով, որն օրինակ է, թե ինչպես է ծխախոտային արդյունաբերությունն օգտագործում երկրների ճգնաժամային իրավիճակներն իրենց շահերն առաջ տանելու ու ծխախոտի դեմ պայքարի ծրագրերը թուլացնելու նպատակով՝ հաճախ հիմնավորելով կամ բերելով «փաստեր» կարգավորումների տնտեսական «բացասական» ազդեցության վերաբերյալ։
Լուրջ մտահոգություն ունեմ, որ երկրիս ներկա իրավիճակը խոցելի է դարձնում նման ինտերվեցիաների համար և կարող է վտանգել հանրային առողջության ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որն ուղղված է մեր բնակչության առողջության պահպանմանը։
Մի՞թե վերջին ամիսների փորձը էպիդեմիայի պայքարի ոլորտում մեզ չապացուցեցին, որ հիվանդությունների կանխարգելումը մեր հրամայական պարտականությունն է։