Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Ավելի քան 20 երկրի ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցեն գագաթնաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը:

ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինի խոսքով սա ՇՀԿ-ի հինգերորդ գագաթնաժողովն է Չինաստանում և «կազմակերպության հիմնադրումից ի վեր ամենամեծը»։

210