Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեն անդրադարձել է քաղաքացու՝ մեքենան գողանալու վերաբերյալ ահազանգին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ քաղաքացիներից մեկը սոցցանցում գրառում էր կատարել՝ նշելով, թե տան բակից գողացել են իր մեքենան։

Նրա խոսքերով՝ ժամեր անց գտել են մեքենան ավերված վիճակում, մեկ օր անց էլ իր ուժերով գտել է գողին, որը Վրաստանի քաղաքացի է:

Գողության մասին ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:

Նրա պնդմամբ՝ իրեն տեղեկացրել են, որ գործը փակում են:

Քաղաքացին հետգրությամբ հավելել է, որ Գլխավոր դատախազությունից կապվել են իր հետ, որի արդյունքում հարցը շատ արագ լուծվել է։

ՔԿ-ից հայտնել են, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ:

«Դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (խոշոր չափերով գողությունը՝ տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով): Քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում»,- հաստատեցին ՔԿ-ից:

84