
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տունը: Բոլթոնը չի կալանավորվել, նրա դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն և Բոլթոնի փաստաբանները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը: ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը X-ի իր էջում գրել է, որ ոչ ոք օրենքից վեր չէ։
Ջոն Բոլթոնը Թրամփի խորհրդականն է եղել նրա կառավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականի ապրիլին: Թրամփը նրան ազատել է 2019 թվականի սեպտեմբերին։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Թրամփը արձագանքել է միջադեպին, նշել՝ տեղյակ չի եղել Ջոն Բոլթոնի տան խուզարկության մասին: Նախագահի խոսքով՝ այդ մասին տեղեկացել է հեռուստաալիքներից: Հայտնել է, որ խուզարկության մանրամասները ակնկալում է իմանալ արդարադատության նախարարությունից:
2020 թվականին Բոլթոնը հուշագիր էր հրապարակել, ինչը Թրամփը փորձել էր արգելել: Վերջինս պնդում էր, որ հուշագրում գաղտնի տեղեկատվություն կա։ Այս գործով նախաքննություն էր սկսվել, որը, սակայն, չեղարկվեց Բայդենի կառավարման օրոք: Վերջին շրջանում Բոլթոնն աչքի է ընկնում Թրամփի արտաքին քաղաքականության քննադատությամբ: