Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Եվրոպական եռյակի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Քննարկումները տեղի կունենան օգոստոսի 26-ին, արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով:

Արաղչին, նշել է, որ Իրանը բաց է իր իրավունքները երաշխավորող դիվանագիտական լուծման համար։ Եվրոպական երեք երկրներն ավելի վաղ հայտարարարել էին, որ կարող են վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

Հեռախոսազրույցում Արաղչին ընդգծել է, որ եվրոպական երկրներն իրավական և բարոյական հիմքեր չունեն պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման համար, և որ այդ քայլը հետևանքներ կունենա:

Իրանի ԱԳՆ տվյալով` խոսելով 2231 բանաձևը երկարաձգելու առաջարկի մասին, Արաղչին նշել է, որ նման որոշում առաջին հերթին պետք է կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը, չնայած այդ հարցում իր սկզբունքային դիրքորոշմանը, չի միջամտի այդ գործընթացին:

108