Հրդեհ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից տարածքում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 3-ին հրդեհի բռնկման ահազանգ են ստացել:
Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից զորամասի կրակային դիրքերի և հարակից անտառային տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, ՆԳՆ փրկարար ծառայության 7 մարտական հաշվարկ, մոտ 40-ից ավելի կամավոր, ներգրավված է եղել 8 միավոր տեխնիկա։
Հրդեհը տարածվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության տարածքում, հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին շարունակվում են:
04 Սեպտեմբեր, 2025 13:46
86