
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեկնարկել է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 143 միլիոն 850 հազար դրամ է,որից կառավարության ներդրման չափը կազմում է 45%,իսկ համայնքի մասնաբաժինը 55 % է՝ 79 միլիոն 117 հազար 500 դրամ: Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։
Փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Թրաֆֆիք» ՍՊ ընկերությունը: Այսօր մեկնարկած ճանապարհի հողային շերտի փորման աշխատանքներին հետևել են համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:
450 մ ընդհանուր երկարության ճանապարահատվածը կունենա երկկողմ մայթեր ու երկշերտ ասֆալտե ծածկ,նախատեսված հատվածներում կկառուցվեն նաև ջրահեռացման համակարգեր: