Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը. լուսանկարներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանը:
Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևից՝
անվասայլակով հոկեյ
անվասայլակով բասկետբոլ
սեղանի թենիս
շախմատ
պարածանրամարտ
պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով
բոչիա
շոու դաուն
Մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։
«Փառատոնը նպատակ ունի խթանել ներառական սպորտը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավորում է մարդկանց»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։









05 Սեպտեմբեր, 2025 10:53
752