Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կրետեի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Վամվակակիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են համալսարանական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Պրոռեկտոր Վամվակակին ներկայացրել է համալսարանի հիմնակսն ուղղություններն ու առավելությունները։ Առանձնապես կարևորվել է համալսարանի բժշկական դպրոցը, որն ունի նաև Հունաստանի լավագույն հիվանդանոցներից մեկը։

Կրետեի համալսարանի պրոռեկտորը նշել է, որ համալսարանն ունի մեկ բակալավրիատային ծրագիր` բժշկական ուղղությամբ, որն ամբողջությամբ անգլերեն է, իսկ մագիստրատուրայում կան այդպիսի 18 ուղղություններ։ Դոկտորանտուրայում բոլոր ուղղություններում հունարեն չտիրապետողների համար ամբողջապես կարող են իրականացվել նաև անգլերեն։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է հուլիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարի և Հունաստանի կրթության և կրոնական հարցերի նախարարի միջև կայացած հանդիպմանը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Դեսպանն ընդգծել է, որ երկու նախարարների միջև ստորագրված կրթության և գիտության բնագավառներում 2025-2029 թթ ծրագիրը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի և Հունաստանի միջև։ Այդ շրջանակներում Կրետեի համալսարանի հետ հայկական ԲՈՒՀ-երը բազմաթիվ ուղղություններով կարող են զարգացնել հարաբերությունները։

Դեսպանը նաեւ ներկայացրել է ՀՀ կառավարության Ակադեմիական քաղաք նախագիծը և ծանոթացել Կրետեի համալսարանի, Հերակլիոնում և Ռեթիմնոյում գործող կամպուսների կազմակերպման առանձնահատկություններին։

90