
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առանձին երկրների կողմից սանձազերծված առևտրային և սակագնային պատերազմները զգալիորեն խաթարում են համաշխարհային տնտեսությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում (առցանց ձևաչափով)։
«Ներկայումս աշխարհում փոփոխությունները արագացրել են զարգացումը, ծաղկում են հեգեմոնիան, միակողմանիությունը և պրոտեկցիոնիզմը։ Առանձին երկրներ մեկը մյուսի հետևից սանձազերծում են առևտրային և սակագնային պատերազմներ, որոնք լրջորեն խաթարում են համաշխարհային տնտեսությունն ու լուրջ վնաս են հասցնում միջազգային առևտրի կանոններին», - նշել է Չինաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ ներկայումս ԲՐԻԿՍ-ի երկրները պետք է հավատարիմ մնան բացության, հանդուրժողականության և համագործակցության ոգուն, համատեղ պաշտպանեն բազմակողմանիությունը և աջակցեն բազմակողմ առևտրային համակարգին։