Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերահսկողության շրջանակներում նմուշառում է կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցցայից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո: Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր Գարդեն», հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա:

Ձեռնարկվել են ահապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով:

92