Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցադրությունը։ Ներկայացված են բացառիկ նմուշներ, որոնք պատմում են մեր երկրի դրամական համակարգի անցած ուղին։

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ սա սովորական ցուցահանդես չէ. այստեղ ներկայացված յուրաքանչյուր դրամ ու թղթադրամ վկայում են հայ ժողովրդի անցած ուղու և պատմական տարբեր փուլերում ունեցած մշակութային ձեռքբերումների մասին:

«Այստեղ ներկայացված են մետաղադրամներ և թղթադրամներ, որոնք վկայում են մեր ժողովրդի հարատև ձգտման, անկախության պահպանման և պետականության հաստատման մասին: Դրանք հիշեցնում են, որ ազգային արժույթ ունենալը պարզապես տնտեսական անհրաժեշտություն չէ, այն մեր ինքնիշխանության կարևորագույն հիմքերից մեկն է»,- ասել է խորհրդարանի նախագահի տեղակալը:

 

 

158