Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՄԱԿ Կանայք (UN women) կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բելեն Սանզ Լուկեին։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ընդգծվել է կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, տնտեսական զորեղացմանն ու աշխատաշուկայում ինտեգրմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։ 

ՄԱԿ Կանայք կազմակերպությունը բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) թիվ 190 կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերը։

Բելեն Սանզ Լուկեն շնորհավորել է նախարար Թորոսյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Ներկայացնելով կանանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է տարբեր ոլորտներում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը․ այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել «ՄԱԿ կանայք» կազմակերպության հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ 

Նախարարը նաև խոսել է Զբաղվածության ռազմավարության շրջանակում կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերի մասին և շեշտել «սոցիալական տնտեսության» (Care Economy) գաղափարի, աշխատանքում և ընտանիքում պարտականությունների հավասարակշռման ապահովման դերը։

Բելեն Սանզ Լուկեն ևս ընդգծել է ԱՍՀ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ անդրադառնալով ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարությամբ սահմանված գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ փոխգործակցությունը՝ քննարկված հարցերը հասցեագրելու ուղղությամբ։

 

143