
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ արձակուրդի շրջանում ստացած և այժմ էլ ստացվող նամակների մեծ թվով պայմանավորված՝ դրանց ընթերցումը փոքր-ինչ դանդաղում է:
«Սիրելի քաղաքացիներ, այս ողջ ընթացքում առավելագույնն եմ արել էլ․ փոստով ձեր գրած նամակները անձամբ կարդալու և արձագանքելու համար։
Հիմա վիճակը հետևյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին, իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ և ընթացք տալ և այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետև այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։
Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա, և նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտևեն։ Հայցում եմ ձեր ներողամտությունը»,- գրել է վարչապետը։