Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 

2025 թվականի հուլիսի 21-ին Շիրակի մարզում գտնվող ամառանոցի տարածքում Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն, թշնամական հարաբերություններ ունենալով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողությունների կատարումը, իսկ նրանցից մեկը փորձել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի միջոցով վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

172