Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր:

«Այսպիսով, արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը այդ երկիր:

Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։

Հիշեցնում ենք, որ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթ՝ բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության. ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության ձեր գործընկերները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորին» տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի իրենց աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն»,- ասված է հաղորդագրությունում:

72