Բուրունդիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեին (նստավայրը՝ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-բուրունդական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:
Մտքեր են փոխանակվել կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ։
10 Սեպտեմբեր, 2025 16:04
139