

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Խաղաղության համաձայնագրի մեջ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի կարգավորում չի տրվում, և երբ մենք հռչակագրում տեսել ենք, որ մի շարք հարցեր, որոնք խաղաղության համաձայնագրի տեքստում չեն կարգավորվում և այստեղ կարգավորվում են մեզ համար ընդունելի ձևով, մենք հասկացել ենք, որ չենք կարող այս շանսը բաց թողնել, որովհետև մենք ստանում ենք ավելին»,- ասաց վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք վերահսկողություն լինելու է սահմանին հայ սահմանապահների կողմից ՀՀ-ով անցնող տրանսպորտային միջոցների նկատմամբ, Փաշինյաննն ասաց. «Մեր պետական ինստիտուտի ոչ մի կարգավորումում գրված չէ, որ դու կարող ես գործել այսպես, եթե քո դիմաց կանգնած է ադրբեջանցի, և դու կարող ես գործել այնպես, եթե քո դիմաց կանգնած է ավստրալացի: Չի կարող լինել սահման՝ առանց սահմանապահի»:
Մանրամասները՝ տեսանյութում