Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ալեքս-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են էական խախտումներ, այդ թվում՝ վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում և թերլիցքավորում։

Հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսվել է տուգանք՝ 1 միլիոն 138 հազար 839 ՀՀ դրամի չափով։

87