
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի, դա իմ հնարովի կերպարն է, կա, եթե ես իր մասին կխոսեմ, կա, եթե ինչ-որ մեկին փող կտա, որ իմ կամ իր մասին խոսեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով իրենց հարաբերություններին՝ Սիմոնյանը նշեց. «Լավ հարաբերությունների ունեինք, բայց ինքն ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի: Լավ կլինի, որ բոլոր այն մարդիկ, որ մտածում են, որ ինքն իրենց ընկերն է, վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում այնքան բան կպատմեմ, որ կարող է այդ մարդուն մարդիկ փողոցում տեսնեն և բարև չտան: Իր ինչն է քաղաքական՝ փողերը, թե՞ կիտոնի կուրտկան: Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին, նա մի շատ վատ բնավորություն ունի, որոշել է, որ շատ խորը գիտելիքներ ունեցող, ճարպիկ քաղաքական գործիչ է, բայց իր «պրյոմների» տակ է մնում»:
Խոսելով մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշեց. «Մեր մարտահրավերը լինելու է ՀՀ քաղաքացիներին ներկայացնել այն, ինչ մենք արել ենք և համոզել գնալ քվերակել»: