Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ այս պահին դա չի քննարկվում:

«Ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին մեզ մոտ չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևիցե նոր բան դրա հետ կապված չեմ կարող ասել»,- ասաց ԱԺ նախագահը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահի հետ, ասաց հետևյալը. «Կարծում եմ, որ երկրի ղեկավարը Մոսկվա չէր գնա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»:

 

77