Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի և Արազ Պապիկյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզի Ապարան համայնքում և Շենավան բնակավայրում՝ տեղում ուսումնասիրելու պետական ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցների շինարարության ընթացքը։

Մասնագետները ծանոթացել է Ապարան քաղաքի համար 1 հիմնական դպրոցի և Շենավան գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացիկ աշխատանքներին։

Երկու դպրոցներում էլ Տեսչական մարմնի ղեկավար կազմի և մասնագետների կողմից արձանագրվել են շինարարական նորմերի խախտումներ։ Դրանց հիմքով Տեսչական մարմնի ղեկավարը շինարարության պատասխանատուներին տեղում տվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ շինարարական աշխատանքներն իրականացնել նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Միաժամանակ Տեսչական մարմնի պատասխանատուներին հանձնարարվել է նշված աշխատանքների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն։

ՔՏՀԱՏՄ մասնագետները տեղեկացնում են, որ վերահսկողությունը պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարաության նկատմամբ իրականացնելու են շարունակական և առավել խիստ:

92