Կենտրոն վարչական շրջանում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թումանյան 1 բակում նոր գունավոր մարզահրապարակ է ստեղծվել․ Կենտրոն վարչական շրջանը մասնավոր գործընկերների հետ իրականացրել է հերթական նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
Երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ: “Street Ball Armenia” կազմակերպությունը, որը զբաղվում է սպորտաձևերի զարգացմամբ, իր ներդրումն է ունեցել մարզահրապարակը սպորտային բոլոր չափանիշներին համապատասխան դարձնելու գործում:
Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը:
12 Սեպտեմբեր, 2025 10:39
155