Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այժմ հնարավոր է Հայէկոնոմբանկի մոբայլ հավելվածում նույնականացման և գրանցման գործընթացն անցնել նաև imID-ի միջոցով:

Վերջինս Հայաստանի ազգային թվային ինքնության և վստահության ծառայությունների մատակարար է, որը տրամադրում է Identification-as-a-Service (IDaaS), Authentication-as-a-Service (AuthaaS) և Signature-as-a-Service (SignaaS) լուծումներ։

Հայէկոնոմբանկի և imID ընկերության համագործակցության արդյունքում AEB Mobile-ում նույնականացումը և գրանցումը դառնում է ավելի արագ և հարմարավետ. անհրաժեշտ անձնական տվյալներն անվտանգ կերպով ներբեռնվում են արդեն իսկ imID համակարգում առկա գրանցված տվյալներից, ինչը թույլ է տալիս կրճատել ժամանակը, հեշտացնել տվյալների լրացման գործընթացը և ընդլայնել հաճախորդների թվային հասանելիությունը։

Գրանցվելով AEB Mobile-ում՝ հաճախորդները հնարավորություն կունենան անվճար բացել հաշիվներ, առանց բանկ այցելելու իրականացնել բազում գործառնություններ՝ հաշիվների կառավարում, վճարումներ, փոխանցումներ, ինչպես նաև դիմել քարտերի, վարկերի, ավանդների և այլ ծառայությունների համար։

AEB Mobile-ի ամբողջական հնարավորություններին հնարավոր է ծանոթանալ Բանկի կայքում:

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

107