Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մարտունիից Ներքին Գետաշեն տանող 3.5 կիլոմետրանոց ավտոճանապարհը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ-Նովա խաչմերուկից մինչև Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ տանող ավտոճանապարհը։ Ճանապարհի երկարությունը մոտ 3.5 կմ է։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպատամենտ» հիմնադրամից:
Կապալառուի կողմից քանդվել է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը, կառուցվում են մայթեր, ջրահեռացման վաքեր։ Մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Մոտ 2կմ հատվածում տեղադրվել է ներքին շերտը, մոտ 1.5կմ տեղամասում՝ վերին շերտը։
16 Սեպտեմբեր, 2025 12:21
81