Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Սա աղետ է․ հոգևորականներին ստիպել են մասնակցել ընդդիմության ցույցերին Կտրիճի հրահանգով։

Տեր Արամը բացահայտել է այն, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էինք՝ Կտրիճն իր խմբակով զբաղված է քաղաքականությամբ՝ մոռանալով իր բուն առաքելությունը։

Վստահ եմ, Տեր Արամը միակը չէ, ում հարկադրաբար ներքաշել են քաղաքական պրոցեսների մեջ, բազմաթիվ հոգևորականներ են զոհ դարձել Կտրիճի քաղաքական ամբիցիաներին։

Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա Հայ Առաքելական Եկեղեցու փրկության համար և նա հեռանալու է»։

207