Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը X-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը:

«Ուրախ էի ողջունել նախարար Արարատ Միրզոյանին Հաագայում և ընդգծել մեր երկրների միջև ամուր կապը։ Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- նշել է դիվանագետը։

Ամփոփելով Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքները՝ Դավիդ Վան Վելը նշել է, որ Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով Նիդերլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար՝ նրանց մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները։

137