Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ լաբորատորիայում և փորձագիտական հետազոտությունների նորարարական հնարավորություններին։

Կազմակերպված շրջայցի ընթացքում կենտոնի տնօրենը և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՔԶԱԿ մանդատի շրջանակներում կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնությունները, ժամանակակից միտումներին համահունչ աշխատանքի առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում։

 

70