Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 17,5 տարի անց վերջապես հրապարակեց այդ իրադարձություններին առնչվող ամենաառանցքային գործով վճիռը: ՄԻԵԴ-ն այս վճռով վերջնականապես արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարտի 1-ին զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և, որ պետությունն է պատասխանատու զոհերի մեծ մասի մահվան համար:

Վճռի մասին առավել մանրամասն կաշխատեմ գրել մոտակա շրջանում, հենց աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ տա»:

 

364