Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման համար կստեղծվի տեխնիկական անվտանգության կառավարման միասնական համակարգ։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Նշվում է, որ ՀՀ-ում հաստատուն և շարժական լցավորման կայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ։ 

«Ներկայումս, սակայն, առկա չեն տեխնիկական անվտանգությունը կանոնակարգող անվտանգության նորմեր, կանոններ և հրահանգներ։ Դա ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում շուկայում, այլև կաշկանդում է պետության կողմից վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացումը, որը լրջագույն ռիսկեր է պարունակում բնակչության առողջության ու կյանքի երաշխավորման տեսանկյունից»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: 

Մասնավորապես, ըստ որոշման` կոնկրետ կանոնների և պահանջների բացակայությունը էապես բարձրացնում է տեխնածին վթարների և դժբախտ պատահարների առաջացման վտանգը:

163