Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միայն մեկ գնման առարկայի մրցութային գործընթացի արդյունքում 102 մլն ՀՀ դրամի խնայողություն ունենք. գնումների պլանով նախատեսված էր այդ ձեռքբերմանն ուղղել 264 մլն ՀՀ դրամ, սակայն բաց մրցույթի անցկացման արդյունքում կհատկացվի 162 մլն ՀՀ դրամ գումար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այսօր ՀԷՑ ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1x400/35 ուժային մալուխների ձեռքբերման մրցութային հանձնաժողովի նիստ՝ հայտարարված մրցույթի շրջանակներում փորձագիտական խմբի եզրակացության արդյունքների ամփոփման, գնային առաջարկների քննարկման և մրցույթի հաղթող ճանաչման նպատակով:

Համաձայն 1-ին փուլի արդյունքների՝ այս մրցութային գործընթացի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած ընկերությունների թիվը 31-ն էր, 2-րդ փուլով՝ տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո Ընկերությանը գնային առաջարկ ներկայացրել է 14 ընկերություններ, իսկ արդեն 3-րդ փուլով բուն գնման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 5 ընկերություն:

Մրցութային Հանձնաժողովի կողմից ստացված գնային առաջարկների դիտարկման արդյունքում պարզվել է, որ հինգ ընկերությունների կողմից ներկայացված նվազագույն գնային առաջարկը գնման 1 միավորի համար 19.200 ՀՀ դրամ է(առանց ԱԱՀ), իսկ առավելագույն գնառաջարկը՝ 40.142 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Հանձնաժողովի նիստի ընթացքում մրցույթի մասնակից ընկերությունների կողմից ներկայացվեց գնառաջարկի վերասակարկման առաջարկ, որի արդյունքում մասնակիցներից մեկի կողմից առաջարկվեց նվազագույն գին և վերջինս հաղթող ճանաչվեց՝ առաջարկելով գնման առարկայի 1 միավորի համար 18.400 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Արձանագրենք, որ 2025 թ. համար ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից հաստատված գնումների տարեկան պլանով այս գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված բյուջեով 1 միավորի գինը սահմանված էր 30.000 ՀՀ դրամ՝ (առանց ԱԱՀ):

Արդյունքում՝ ՀԷՑ ՓԲԸ Ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի նշանակումից հետո, Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացների թափանցիկ, ներառական և բաց մրցութային եղանակով իրականացնելու միջոցով միայն այս գնման առարկայի դեպքում (35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1x400/35 ուժային մալուխների, 8,800 գծամետր) Ընկերությունը խնայել է ավելի քան 102 միլիոն դրամ՝ գնումների տարեկան պլանով հաստատված և նախատեսված շուրջ 264 միլիոն դրամ բյուջեի փոխարեն ծախսելով գրեթե 162 միլիոն դրամ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

241