ԱԱ. այսօր ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 19-ին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 60, 72 և 97 կգ քաշային ըմբիշները: Այդ մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
60 կգ Հրաչյա Պողոսյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ուկրաինացի Կուզկոյի հետ:
72 կգ Գոռ Խաչատրյանը՝ Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Ռոչեսի հետ:
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցը կլինի Չեբի (Թուրքիա)-Վանգ (Չինաստան) զույգի հաղթողը:
Գոտեմարտերը կմեկնարկեն 12:30-ին (Երևանի ժամանակով):
19 Սեպտեմբեր, 2025 10:52
187