Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Արաիկ Եսայանը և Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների համար մշակել և ներդնել արհեստական բանականության հիմքով միկրոուսուցման դասընթացներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Հուշագրի շրջանակներում կողմերը նախատեսում են ամրապնդել ֆինանսների կառավարման ոլորտում պետական համակարգի փորձագիտական կարողությունները՝ ապահովելով համապատասխան աշխատակիցների շրջանում անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստացումն ու պահպանումը:

 

Այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է պետական կառավարման համակարգում նորարարական մտածողության խթանման և ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման գործում:

625