Զինվորների ապահավորագրության հիմնադրամի եկամուտները ձևավորող դրոշմանիշային վճարները բավարար չեն, որպեսզի պետությունը կարողանա հատուցում տրամադրել պատերազմում զոհված և հաշմանդամ դարձածներին: Այդ իսկ պատճառով փոփոխություն է կատարվել դրոշմանիշային վճարների հետ կապված, որը կարող ենք կիսապրոգրեսիվ անվանել, այս մասին գործադիրի նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարների չափը կարող է փոփոխվել, և այս հարցը նույնպես առաջիկայում կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

 

«Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում 1500 դրամ է, 100 հազարից մինչև 200 հազար՝ 3000 դրամ է, և այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15000 դրամի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նույն կարգավորումը կա անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար: «Այս ամենը արվում է նրա համար, որ պատերազմին մասնակցած բոլոր հայրենակիցները, որոնք հատուցման կարիք ունեն, պետությունը կարողանա հատուցել, այդ թվում նաև կամավորականներին»,- շեշտեց նախարարը:

 

 

24 Դեկտեմբեր, 2020 12:14
353
; ;