Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս տարի առաջին անգամ նախաձեռնել ենք, որ գրքի փառատոնը լինի նաև մարզերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Եվ այսպես, սեպտեմբերի 28-ին գրքի փառատոնը կլինի Գյումրիում. 

12:00 Հովհաննես Գրիգորյանի հուշատախտակի բացում «Գյումրի, Ֆուրմանովի

փողոց, 4-րդ նրբանցք, տուն 23» հասցեում:

Այնուհետև՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոն.

12:30 Բոլորովին ուրիշ աշուն․ Հովհաննես Գրիգորյան-80, Հոբելյանական ընթերցումներ և զրույցներ․ Երանուհի Առաքելյան (կինը), Սոնա Գրիգորյան (դուստրը), Արքմենիկ Նիկողոսյան, Տաթև Հովակիմյան

14:00 Գևորգ Թումանյանի «Հնձած խոտ» գրքի շնորհանդեսը․ Գրանիշ

15։00 Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» գրքի շնորհանդեսը․ Նռանե

16։00 «Շեռլոք Հոլմսի առաջին արկածը» գրքի քննարկում «Տարբեր» ակումբի հետ. Արման Մաթևոսյան (6-12 տարեկանների համար). Զանգակ 

17։00 ՍանձԱրձակ․ Հանդիպում արձակագիրներ Արամ Ավետիսի և Աշոտ Ստեփանյանի հետ

18:00 Պոետիկ փոթորիկ․ Հասմիկ Սիմոնյան, Եր Կար, Անուշ Քոչարյան

19:00 Ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան, Արմեն Ղանդիլյան

12:00-20:00 Գրքի ցուցահանդես-տոնավաճառ 20-50% զեղչով

Հոկտեմբերի 4-ին կգնանք Կապան, Կապանի մշակույթի կենտրոն

12:00 «Կապան» գրքի շնորհանդես․ բացման ելույթներ

12:30 Պոետիկ փոթորիկ․ Հասմիկ Սիմոնյան, Եր Կար, Անուշ Քոչարյան, Անի Տոնոյան

14:00 «Ոչ մի շաբաթ առանց գրականության». Ինչպե՞ս դասավանդել գրականություն. Հայկ Համբարձումյան

14:00 Հեքիաթի ընթերցում. Զանգակ

15:00 Մհեր Արշակյանի «Ուրիշի օրագրեր» գրքի շնորհանդեսը. Անտարես

16:00 «Զուգահեռ ընթերցումներ» Հայկ Համբարձումյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հետ

17:00 ՍանձԱրձակ․ Հանդիպում արձակագիրներ Համլետ Առաքելյանի և Հովիկ Աֆյանի հետ

18։00 Ստենդափ․ Արմեն Սարգսյան, Վազգեն Օհանյան, Տիգրան Գևորգյան

19:00 Համերգ․ Լավ էլի

12:00-20:00 Գրքի ցուցահանդես-տոնավաճառ 20-50% զեղչով

Բոլորին սպասում ենք, հատկապես՝ դպրոցականներին և ուսանողներին»,-նշել է նա։

878