Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00:44-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել։ 

 

«ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02:04-ին: Այրվել է ավտոմեքենան և մոտ 1200 քմ խոտածածկույթ։

673