Բախվել են «Մերսեդես»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 11 տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
«Գազել»-ը մասնավոր է և դաշտ է տեղափոխել խաղող հավաքողների:
Կայքի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում:
26 Սեպտեմբեր, 2025 10:20
630
Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են 2 Ford Tranist, 2 «Opel» և Renault
03 Նոյեմբեր, 2024 18:14
Խոշոր վթար Գարեգին Նժդեհ փողոցում. իրար են բախվել 5 մեքենա, կան վիրավորներ (տեսանյութ)
11 Մայիս, 2022 14:10
Ավտովթար Երևանում. բախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը»
17 Ապրիլ, 2022 01:40