Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է, առաջին ատյանի դատարանը (դատավոր Արմինե Մելիքսեթյան) կայացրել է վերդիկտ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ:

Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը, հայտնել է Աջապահյանի պաշտպանների թիմը։ 

«Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3): 

Դատական նիստը դռնբաց է»,- ասվում է իրազեկման մեջ:

Հիշեցնենք՝ Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

773