Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի կազմը համալրած Վանիկ Օհանյանը պետք է երդվի ամբիոնի մոտից:

Նորընտիր պատգամավորը երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Շնորհակալ եմ»:

Հիշեցնենք՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ 

Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։

611