Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 1-ին ամերիկացի գործարար և Tesla-ի ու SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը, ըստ Forbes ամսագրի, հասել է 500 միլիարդ դոլարի։
Տարեսկզբին, երբ Մասկն աշխատում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում, նրա ընկերությունների, մասնավորապես Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել էր: Սակայն Սպիտակ տնից հեռանալուց հետո նրա ընկերությունների բաժնետոմսերի արժեքը կրկին աճել է:
Forbes ամսագրի հաշվարկներով՝ չորեքշաբթի օրը բորսայական առևտրի ընթացքում Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը կարճ ժամանակով գերազանցել է 500 միլիարդ դոլարը, այնուհետև փոքր-ինչ նվազել է՝ հասնելով մոտ 499 միլիարդ դոլարի:
Ներկայումս Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու կոչման համար պայքարում զգալի առաջ է իր մրցակիցներից: