Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 30-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Range Rover», «Mercedes Benz», «Rus Hyundai», «Nissan», «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանը և պարեկ Արտյոմ Չոբանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը 2 քաղաքացի դիմել են Երևանի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել, որ տուժել են նշված ավտովթարից։
Նշված անձանց ինքնությունը նույնպես պարզվում է։