Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Լևոն Զուրաբյանի ջղաձգումները խորը հոգեբանական արմատներ ունեն։ Նրա ատելության խոսքը ոչ թե քաղաքական, այլ անձնական բնույթ է կրում՝ պայմանավորված մշտապես ստվերում մնալու հանգամանքից առաջացած թերարժեքության բարդույթով։
Զուրաբյանը պետք է հասկանա, որ մշտապես ստվերում գտնվելու մեղավորը հենց ինքն է, որի «պլանկան» քաղաքականության մեջ սահմանափակվում է երկրորդական կամ նույնիսկ երրորդական դերակատարությամբ։
Խարիզմատիկ առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է գոնե ձգտում ունենալ դրան, այլ ոչ թե դառնալ որևէ մեկի խոսափողն ու անդեմ ստվերը։ Իսկ թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար պետք է դիմել հոգեբանի․ թեպետ այդ տարիքում նման պաթոլոգիայի բուժումը գրեթե անհնար է»։