Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը:

Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։

Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։

Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։

Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։

Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։
Փառատոնը տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Փառատոնի աջակիցներն են՝ «Արարատ» բանկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում Բելգիայի դեսպանությունը, Ֆրանսիայի Օվերն Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Իզեր դեպարտամենտը, Լիոն քաղաքը և Լիոնի Մետրոպոլը, Մարսել, Գրենոբլ և Սանտ-Էտիեն քաղաքները, Վալոնի-Բրյուսել Ինթերնեշնլը, ինչպես նաև Կապանի և Գավառի համայնքապետարանները։

Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի ազգային պատկերասրահը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, Կապանի պետական դրամատիկական թատրոնը, Գավառի դրամատիկական թատրոնը, Թումո Երևանը և Թումո Կապանը, Հայաստանի պարարվեստի ուսումնարանը, Լոֆթ Երևանը, Գորիսի մանկական վերականգնողական կենտրոնը, Գորիսի և Կապանի ֆրանկոֆոն կենտրոնները, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, Համազգային թատրոնը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, «Ալեֆ» հրատարակչատունը և «Զանգակ» գրատունը։

----
Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝
Դավիթ Գրիգորյան
Հեռախոս՝+374 91 58 94 55
Էլ. հասցե՝ [email protected]
Փառատոնի հիմնադիր-տնօրեն՝ Սաթէ Խաչատրյան
[email protected]









Փառատոնի ծրագիրը

Հոկտեմբերի 22, 17։00
Հանդիպում ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի հետ
Կապան, Թումո
Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 25, 14։00
Նատալի Ֆիլիոնի վարպետության դասը
Կապանի ֆրանկոֆոն կենտրոն
Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 27, 16։00
«Ծիածան» մանկական ներկայացում (Cie La Temeraria, Շվեյցարիա)
Գորիսի մշակույթի տուն
Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 28, 19։00
«Դեմքեր» համատեղ ստեղծագործության թատերականացված ընթերցում (Նատալի Ֆիլիոն, Անուշ Ասլիբեկյան, Անի Առաքելյան)
Կապանի դրամատիկական թատրոն
Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 30, 14։00-19։00
Գրել թատրոնի համար. դրամատուրգիական ռեզիդենցիա Ժընըվիև Դամասի հետ (Բելգիա)
Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն
Մասնակցությունը՝ գրանցումով:

Հոկտեմբերի 30, 14։00
Մամլո ասուլիս

Հոկտեմբերի 30, 19։00
Հանդիպում Մուրադ Մեզուկիի և Կադեր Ատուի հետ (Ֆրանսիա)
Երևան, Թումո
Մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 31, 10։00-14։00
Գրել թատրոնի համար. դրամատուրգիական ռեզիդենցիա Ժընըվիև Դամասի հետ (Բելգիա)
Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն
Մասնակցությունը՝ գրանցումով:

Հոկտեմբերի 31, 12։30
«Ծիածան» մանկական ներկայացումը ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի երեխաների համար (Cie La Temeraria, Շվեյցարիա) Մուտքը՝ միայն բուժառուների համար:

Հոկտեմբերի 31, 19։00
Փառատոնի բացման արարողություն․ Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Մուտքը՝ տոմսով։

Նոյեմբերի 1, 12։00-14։00
Վարպետության դաս 12-16 տարեկան հիփ-հոփ պարողների համար (Accrorap պարային ընկերություն, Ֆրանսիա)
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Մասնակցությունը` գրանցումով:

Նոյեմբերի 1, 16։00
Tentatives d'approches d'un point de suspension - Opening/contrepoint. Պերֆորմանս (Յոան Բուրժուա, Ֆրանսիա)
Հայաստանի ազգային պատկերասրահ
Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Նոյեմբերի 1, 20։00
Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների մասնակցությամբ և ստեղծագործությունների թատերականացված ընթերցանություն՝ Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ
Երևան, Աբովյան փողոցի «Զանգակ» գրատուն
Մուտքն ազատ է:

Նոյեմբերի 2, 12։00
Կարմիր քթի արկածները. Աշխատարան 3-5 տարեկան երեխաների համար (Cie La Temeraria, Շվեյցարիա)
Երևան, «Լոֆթ» կենտրոն
Մասնակցությունը՝ գրանցումով:

Նոյեմբերի 3, 14։00

Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի աշխատարանը

Երևանի պարարվեստի պետական ուսումնարան

Մուտքը՝ ուսանողների համար

 

Նոյեմբերի 3, 19։00

«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողություն

Կախման կետին մոտենալու փորձեր․ Մոտեցում 1․ Հակադրություն, Մոտեցում 17․ Բացում․ Պերֆորմանս (Յոան Բուրժուա, Ֆրանսիա)

«PRELUDE» բացօթյա պարային ներկայացում (Կադեր Ատու, Ֆրանսիա)

Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ)

581