Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի առաջարկը՝ տրամադրել վայր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ուժի մեջ է մնում։

Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Մեր առաջարկը՝ տրամադրել վայր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ուժի մեջ է մնում», - ասել է Գալուզինը Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հատուկ նշանակություն է տալիս երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, որ մեր ծրագրերը գործնականում իրականացնելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանին և Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը՝ մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները», - նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նշանակալի և արդյունավետ դեր է խաղացել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացում։

833