Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը կրճատել պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը մինչև 7.969 միլիարդ մանաթ (մոտ 4,7 միլիարդ ԱՄՆ դոլար)։

 

Տեղական լրատվականները, հղում անելով Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքի տվյալներին, նշում են, որ այդ նպատակներով ծախսերը, կանխատեսումների համաձայն, 2026 թվականին կհասնեն 8.715 միլիարդ մանաթի։

 

Այսպիսով, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026-2029 թվականների միջև կկրճատվեն 8.6%-ով:

2026 թվականին պետբյուջեում պաշտպանական ծախսերը կկազմեն բոլոր ծախսերի 20,9%-ը։ 2029 թվականին այդ ծախսերի տեսակարար կշիռը կնվազի մինչև 18,4%։ 

Երկրի պաշտպանության և ազգային անվտանգության 2025 թվականի բյուջեն կանխատեսվում է կազմել 8.396 միլիարդ մանաթ:

604